Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ոստիկանական ուժերը փակել են Բաղանիս-Այրում ճանապարհը, սահմանապահ դիրքերը դատարկում են

Ոստիկանական ուժերը փակել են Բաղանիս-Այրում ճանապարհը, սահմանապահ դիրքերը դատարկում են
23.04.2024 | 11:19

Բաղանիս գյուղի միջպետական ճանապարհին Երևանից բերված մեծաքանակ կարմիր բերետավորները, Նոյեմբերյանի ոստիկանների հետ, փակել են միջպետական ավտոճանապարհը, որն անցնում է Բաղանիս-Այրում գյուղի ավերակների կողքով։ Բաղանիսի բնակիչները հայտնեցին, որ ոստիկանական ուժերը ճանապարհը փակել են, որպեսզի մարտական դիրքերը դատարկելու գործընթացին խանգարողներ չլինեն; Նման կերպ ,ոստիկանական ուժերը Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչմերուկի մոտ են փակել միջպետական ավտոճանապարհը։ Բաղանիս-Ոսկեպար հատվածում երթևեկությունը կատարվում է շրջանցիկ՝ Հարսնաքարի ճանապարհով։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ